«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցագիր է ստացել՝ «մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննության կանչելու մասին»:
Ծանուցագրի համաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանի մամուլի քարտուղար Բելլա Կարապետյանը, նախկին արտգործնախարարը ԱԱԾ պետք է ներկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին:
«Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով», – ասված է ծանուցագրում:
Անցած երեքշաբթի, հիշեցնենք, Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ Վարդան Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Կարդացեք նաև
Սարգիս Հարությունյան
«Ազատություն» ռադիոկայան