Մայքլ Կոնստանտինոն, որ ծնվել է առանց աջ ձեռքի դաստակի, պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտին: Նա առաջին մարտն անցկացնելու է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Այդ օրը չորս ռաունդանոց մենամարտում իտալական ծագում ունեցող 33-ամյա Կոնստանտինոյի մրցակիցը լինելու է 2008 թվականի ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամ Սադամ Ալին, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել: «Դա լինելու է իմ երազանքի մենամարտը», – հայտարարել է Կոնստանտինոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ