Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում այրվել է 800 քմ հա խոտածածկ տարածք, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում՝ Մխչյան գյուղի մոտ՝ 5000 քմ եղեգնուտ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում` 2 հա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 9 հա խոտածածկ տարածք:
ԱԻՆ