Նորվեգիայի Բաստա կղզում տեղակայված է բանտ, որտեղ կերազի լինել ցանկացած բանտարկյալ: Բանն այն է, որ այնտեղ բանտարկյալները իրենց պատիժը կրում են ոչ թե բանտախցերում այլ հարմարավետ տնակներում, բացի դա` գործում են նաև խաղահրապարակ և սաունա: Միակ բանը, որ պարտավոր են անել բանտարկյալները` յոթժամյա աշխատանքն է. առավոտյան 8:30-15:30: Աշխատանքի դիմաց նրանց տրվում է 10$-ի չափով աշխատավարձ, որը նրանք ծախսում են սնունդ կամ հագուստ գնելու համար, թեպետ տրվում է նաև ամենօրյա սնունդ: Հատկանշական է, որ այստեղ իրենց կալանքն են կրում տարբեր տեսակի հանցագործություններ կատարած անձինք`գողությունից մինչև մարդասպանություն: Բանտի ղեկավարների խոսքով` նման հարմարավետությունն ու ազատությունը պայմանավորված է նրանով, որ բանտարկյալները կարողանան նոր կողմից բացահայտել իրենց: Որքան էլ, որ տարօրինակ է, այս մեթոդը տալիս է իր դրական արդյունքը: Նորվեգական այլ բանտերում իրենց պատիժը կրած բանտարկյալների շուրջ 20%-ը նորից հանցանք է գործում, իսկ Բաստայում գտնվող բանտի դատապարտյալներից 16%- ը: