ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը շրջապատում հայտնի է «Բառադի» մականունով: Այսօր Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց ինչու են նրան այդ մականունով դիմում: «Իմ մականունը խոսում է իմ բնավորության անքակտելի լինելու մասին: Սովետի տարիներին, երբ ինձ այդ մականունն ասում էին, իմ անհաշտության, մտքերի ազատության համար էին ասում: Այդ մականունով են ինձ կնքել, որովհետեւ այն, ինչ ոչ մեկը չէր կարողանում ասել, ես ասում էի: Դա եղել է սովորական, ընկերական շրջապատի մեջ: Հետագայում դա այդպես կպել ու մնացել է, բայց այդ մականունի ստուգանաբանությունը իմ ապրած կյանքի հետ որեւէ ընդհանրություն չունի »,- պատմեց Հ. Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև