Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը

Հոկտեմբեր 06,2012 21:03

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 3-րդ օրն Աղավնաձորում շարունակվեցին զեկուցումները: Քննարկումներից և հարց ու պատասխանից հետո համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:

Կարևորելով հայկական լրատվամիջոցների և հատկապես օտարալեզու մամուլում գործող հայ լրագրողների վճռական, ազդեցիկ և մասնագիտական դերը Հայոց ցեղասպանության, արդարության վերականգնման, Հայ Դատի հիմնախնդիրները  ներկայացնելու, միջազգային ատյաններ հասցնելու և տարբեր երկրներում պետական, հասարակական, կարծիքի ձևավորման գործում, մասնակիցները հայտարարեցին, որ համաժողովի ընթացքում ներկայացված Ցեղասպանությանը նվիրված մասնագիտական 3 տասնյակից ավելի զեկուցումները, դրանց քննարկումները և մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի հայ լրագրողների հետզհետե ակտիվացող համագործակցությունը՝ ի շահ համազգային հիմնախնդիրների լուծման և ի շահ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման: Հայտարարության տեքստում հայկական լրագրողական համայնքի անդամները դիմեցին միջազգային հանրությանը և այն պետությունների իշխանություններին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, թոթափել անտարբերությունը՝ չմոռանալով, որ հենց այդ ախտանիշն է բոլոր կործանումների և չարիքների հիմքը: ճանաչել և դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, նշանակում է մարդկությանը հեռու պահել հետագա չարիքներից, ցեղասպանություններից: Իրենց հայտարարությամբ մասնակիցները պահանջում են Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին ընդունել և հատուցել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունը և տարբեր ժամանակներում հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքները: Մասնակիցները վստահություն են հայտնում, որ Ցեղասպանության 1.5 միլիոն Սուրբ նահատակի հիշատակին առաջիկայում կծնվեն նույնքան հայ մանուկներ, կոչ արվեց 100 հազ ծպտյալ կրոնափոխ հայերին վերադառնալ իրենց հայկական ինքնությանն ու արմատներին:

Միաժամանակ գիտակցելով Ցեղասպանության հետևանքով բռնագաղթված վերապրողների ժառանգորդները առաջինն ընդունող Սիրիայում տիրող ներկայի տագնապալի վիճակը, համաժողովի մասնակիցներն իրենց անվերապահ և լրիվ աջակցությունը հայտնեցին նրանց:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031