Վաղը ամենակոլորիտ քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ նշվելու է Գյումրու օրը: Տոնին հրավիրված են քաղաքական վերնախավի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ընտրապայքարի լարված օրերին իրենց զուսպ պահեցին ու ավելորդ գնահատականներ չհնչեցրեցին նրա մասին: Որ հրավիրատոմսեր է բաժանվել կառավարության ու ԱԺ-ի բոլոր երևելի դեմքերին, այս մասին մի քանի օր առաջ ԱԺ այցելելիս, լրագրողներին հայտարարել էր անձամբ քաղաքապետը:
Այսօրվանից մեծ պատրաստություն են տեսնում քաղաքի կենտրոնում. «Հոկտեմբեր» կինոդահլիճում տեղի է ունենալու քաղաքապետ Ղուկասյանի հովանավորությամբ լույս տեսնող գրքի շնորհանդես, Վարդանանց հրապարակի մերձակայքում գտնվող Շահումյան 188 շենքի բակում բացվելու է Պոլոզ Մուկուչի արձանը, իսկ ուշ երեկոյան համերգային ճոխ ծրագիր է հնչելու:
Իսկ որ ամենահուզիչն է, վաղը քաղաքապետը հրապարակավ հրաժարականի դիմում է ներկայացնելու, այսպիսով ՀՀ վերնախավին ցույց տալով, որ ինքը լավ, թե վատ իրոք ընտրված քաղաքապետ է եղել, և հաշվետու է միայն իր ընտրազանգվածի` գյումրեցիների առջև: Համենայնդեպս այսպես են հավաստում Գյումրու քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրները, նշելով` Վարդան Ղուկասյանն ուզում է, որ իր հեռացումն ևս հիշարժան լինի:
Հիշեցնենք, որ 13 տարվա քաղաքապետի լիազորությունների դադարեցման ժամկետը նոյեմբերի 12-ին էր:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ