ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆեյբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին հարց է ուղղել. «Դիմել եմ Օսկանյանին ու գրել եմ՝ իմ խնդրանքն է իրենից պարզել հիմա 2008, 2007 թվի իրադարձությունները մինչեւ այսօր իրավակա՞ն է գնահատում եւ միայն ի՞ր նկատմամբ է նման գործողությունները քաղաքական հետապնդում գնահատվում, թե՞ արդեն փոխվել է կարծիքը: Միգուցե հիմա արդեն 2008-ի ձերբակալությունները քաղաքակա՞ն է գնահատում»:
Իր այս հարցադրմանը Վարդգես Գասպարին դեռեւս պատասխան չի ստացել. «Մեզ երբ հետապնդում էին, իր կարծիքն իմացանք, բայց հիմա պետք է ճշտել՝ մինչեւ այսօր կարծում է, որ մեզ այնուամենայնիվ իրավակա՞ն հարթության մեջ են հետապնդել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև