Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողով՝ ծանոթանալու Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային և գործունեությանը: Նրանք շրջեցին ՀՀ ազգային ժողովի սրահներում և ծանոթացան խորհրդարանական առօրյային: Սփյուռքահայ լրագրողներին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով սփյուռքյան մամուլի դերը Սփյուռքում դաստիարակվող մարդու աշխարհայացքի ձևավորման գործում. «Բազմաթիվ հերոսներ սփյուռքյան մամուլի շնորհիվ են դաստիարակվել որպես հերոս: Այսօր բազմաթիվ են մարտահրավերները, և մենք պիտի միասնական լինենք՝ դիմակայելու դրանց, հասնելու Հայոց Ցեղասպանության և ժխտողականության դատապարտմանը»,-նշեց Է. Շարմազանովը:
Այնուհետև սփյուռքյան մամուլի ներկայացուցիչները հարցերով դիմեցին ՀՀ ԱԺ պատգամավորներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ