«Լոս Անգելես թայմս» թերթը գրում է, որ Երկու տղամարդ, որոնք մեղադրվում էին Հյուսիսային Հոլիվուդում դեռահասի սպանության մեջ, դատապարտվել են երկար տարիների ազատազրկման:
Զարեհ Մաջիկյանը դատապարտվել է 50 տարվա, իսկ Վահագն Ջուրյանը՝ 25 տարվա ազատազրկման, 2009թ. 19-ամյա Գոմբերթ «Մայք» Եփրեմյանին գլխին կրակելով սպանելու համար:
«Երիտասարդ տղայի կյանքը… կորավ տեքստային հաղորդագրությունով արված մեկ անմիտ բառի պատճառով», – Վերադաս դատարանի դատավոր Գրեգորի Ա. Դոհիի խոսքն է փոխանցում թերթը, – «Սա անիմաստության մարմնացումն է, ինչն անզգայության մարմնացումն է, և դա ապշեցնում է ինձ»:
Դատախազի խոսքերով՝ Եփրեմյանը թիրախ էր դարձել, երբ իր ընկերուհուն հաղորդագրություն էր գրել նրա ընկերուհիներից մեկի մասին՝ գրելով՝ «bitch»:
Կարդացեք նաև
Այդ անձը՝ Խաթուն Վարդանյանը տեսել էր այդ հաղորդագրությունը, կատաղել էր և իր եղբայրներին խնդրել էր՝ ծեծեն Եփրեմյանին: Սակայն նրանց հանդիպումն ավարտվել է սպանությամբ: