«Մասկովսկի կոմսոմոլեց» թերթը, անդրադառնալով Սթիվ Ջոբսին մահվան տարելիցին, գրում է, որ շատ հետաքրքիր ձևով էին «ԴիջիԹեք Էքսպո 2012» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել Էփըլ ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Դերասանը, որը արտաքինից շատ նման էր Ջոբսին, կանգնած էր ցուցահանդեսի տաղավարաներից մեկի մոտ՝ ջոբսյան հայտնի սև սվիտրը հագին և Այֆոն հեռախոսը ձեռքին: Ջոբսի նմանակի հետ ցանկանում էին նկարվել թե՛ ցուցահանդեսի մասնակիցները, թե՛ այցելուները:
Ամենամյա ցուցահանդեսը տեղի է ունենում 8-րդ անգամ, այն անցկացվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին Հայաստանից և արտասահամանից ավելի քան 130 ընկերություններ են մասնակցում, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն նորագույն սարքեր ու համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների լուծումներ, բջջային հեռախոսների լուծումներ, ծրագրային ապահովումներ: Գրում է թերթը:
Կարդացեք նաև