Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկնապահները կլքեն Հայաստանը

Հոկտեմբեր 06,2012 17:02

«Եթե ընդունենք օրենք,  որ, օրինակ, թիկնապահները պետք է լիցենզավորվեն, երեւի հարյուրավոր թիկնապահներ կլքեն երկիրը: Նրանք Հայաստանում գործ չեն ունենա, կգնան գործ փնտրելու այլ երկրներում: Արդյունքում չգիտենք մեր հանրապետությունը կուժեղանա՞, թե՞ կթուլանա: Հայաստանը  գտնվում է վատ վիճակում, տարբեր կողմերից ունենք մեզ հակասող պետություններ, վաղը կարող  է ընդհարում լինել,ու մեզ պարապած ջահելներ պետք գան»,- այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Պահնորդության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը, մտավախություն հայտնեց  «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը:

Ըստ նրա` նոր օրենքով նախատեսվում է կրճատել թիկնապահների թիվը, թիկնապահական ծառայությունն էլ դառնալու է ոստիկանությանն առընթեր ծառայություն, այսինքն` թիկնապահը գործատուի ինֆորմացիան պետք է տրամադրի նաեւ ոստիկանությանը:  Սա  պարոն Դավթյանի համոզմամբ, գործատուների սրտով հաստատ չի լինի: Պարոն Դավթյանը մտավախություն ունի, որ շատ գործատուներ հնարավոր է օրենքով նախատեսված 3 թիկնապահի փոխարեն շատ թիկնապահներ  պահեն. «Մեկը կարող է ունենալ 7 թիկնապահ, որոնցից 3-ն  ունենան  լիցենզիա, իսկ մյուս 4-ին մասաժիստ կամ մեկ այլ բան ներկայացնեն: Առաջին հերթին մենք պետք է կայունացնենք մեր պետությունը, հետո մտածենք՝ թիկնապահներ պետք է ունենա՞նք, թե՞ ոչ: Օրինակ՝ զարգացած երկրներում այդպես է. ոչ մի վարչապետ կամ այլ ղեկավար անձ չունի թիկնապահ»:

Անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքին ու թիկնապահների գործողոթյուններին՝ նա ասաց` սխալ է մեկի պահվածքով բոլորի մասին կարծիք կազմել. «Գյուղ չկա, որ շուն չլինի: Նման պահվածք ունեցող թիկնապահներն հիմնականում նրանք են, որոնք սպորտում հաջողություն չեն ունենում ու փորձում են թիկնապահ լինել եւ գնում են ծանոթների մոտ աշխատանքի ընդունվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031