«Անձամբ եմ ճանաչում` իր ծնված օրից, պարկեշտ, համեստ, հիանալի ընտանիքից դուրս եկած տղա է: Նրա հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել: Ամենակարեւորը ՀՀԿ նվիրյալներից է»,- այսօր ասուլիսում, անդրադառնալով Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Երևանի կադաստրիպետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը սատարելու ՀՀԿ-ի որոշմանը, ասաց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Նրա խոսքերով. «Եթե նա Տարոնի կնոջ եղբայրն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքները, այլ` բարձրացնում: Սարգսյանի ընտանիքը մեծ լումա ունի մեր պետության կայացման համար: Ի՞նչ վատ բան եք տեսնում, որ թերեթերն անընդհատ գրում են` Տարոնի աներձագն է… ես էլ եմ աներձագ: Ես շատ հայտնի մարդու փեսա եմ եղել 45 տարի առաջ, մինչեւ հիմա չեմ կարողանում ազատվել, ասում են` Ադամյանի փեսան է»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ավանում Մարգարյանների կլանային համակարգն է գործում , պարոն Հարությունյանն ասաց. «Ցույց տվեք մի հայի, որ իրար բարեկամ չլինեն: Ինձ էլ են ասում` ղարաբաղյան կլանի անդամ, կրակն ենք ընկել, որ Ղարաբաղում ենք ծնվել; Մեր երկրում կլան չի եղել, չկա ու չի լինի: Որպես ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ` նորից եմ կրկնում` հիանալի թեկնածու է այդ երիտասարդը, որովհետեւ մեծացել է ինձ մոտ, նրա հայրն ու ես մանկության ընկերներ ենք եղել »:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ