«Մայր Թերեզա եւ Օսկանյան` այդ բառակապակցությունը լավ չեմ հասկանում: Այդ նախադասությունը չի մտնում քաղաքական կատեգորիայի մեջ, որովհետեւ մայր Թերեզան բոլորովին այլ բնագավառի մարդ է: Եթե փորձել է Օսկանյանին վիրավորել, որը ճանաչված քաղաքական ու պետական գործիչ է, պետք է ասեմ, որ բոլորս պետք է նրա նկատմամաբ հարգանքով արտահայտվենք` անկախ ինչ իրավիճակ է այսօր», -այսօր ասուլիսում, մեկնաբանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկումը, թե` եթե Վարդան Օսկանյանը լիներ ՀՀԿ-ից` կլիներ մայր Թերեզա, ասաց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: «Մայր Թերեզա եւ Վարդան Օսկանյան համեմատությունը կատեգորիկ մերժում եմ; Ուզում է Ալեքսանդր Իսկանդարյանը չասի, Իսկանդար Ալեքսանյանն ասի: Պետք է հարգանքի սահմանները չանցնենք ու հիշենք, որ բոլորը չեն պոտենցիալ հանցագործներ»,- եզրափակեց պատգամավորը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ