Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը Լարնակայում

Հոկտեմբեր 06,2012 15:32

Հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան:

Նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Բացի մրցութային ծրագրից լինելու են նաև ցուցադրական ելույթներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվեց ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:

Գործկոմը որոշեց 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացան լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100մ, թիկնալող 50 և 100մ, փոխանցումալող 4×100մ, համակցված փոխանցումալող 4×100մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:

ՀԽՀԿ հերթական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին, Երևանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031