Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում ընդդիմությունը չի կարող հաղթել: Այս կարծիքին է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ պարզաբանելով, քանի որ. «ՀՀ իշխանությունը հիմնականում բավարարում է մեր ժողովրդի պահանջները»:
Համլետ Հարությունյանն այսօր ամդրադարձավ Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանաշվիլիի այն հայտարարություններին, թե զարմանում է, որ վիրահայերը թող չեն գնում իրենց երկրում ապրեն:
Պարոն Հարությունյանը համոզված է, որ Իվանաշվիլու հայտարարությունները սխալ են ընկալվել ու նա հայերի դեմ ոչինչ չունի. «Վրացիներն իրենց ներքին խնդիրները թողած, դժվար թե անդրադառնան հայերին: Թե հայ-վրացական հարաբերություններում հնարավոր կլինեն դրական կամ բացասական փոփոխություններ, դրա մասին դեռ վաղ է խոսել: Կան կարծիքներ, որ Վրաստանում ընդդիմության հաղթանակը կարող է անդրադառնալ վրաց-ռուսական հարաբերությունների վրա, միգուցե դրանք ջերմանան, եւ այդ ենթատեքստում մենք կօգտվենք»:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ Համկետ Հարությունյանը վստահ է, որ դա քաղաքական պատվեր չէր. «Եթե նա համագործակցեր դատախազության հետ, ապա նման անհրաժեշտություն չէր առաջանա: Քանի որ պարոն Օսկանյանը չի գնում ցուցմունքներ տալու, դրա համար էլ Գլխավոր դատախազը մտավ ԱԺ. ամեն մեկն իր տեսանկյունից է խոսում»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ