Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած հայրենիքի կարոտները

Հոկտեմբեր 06,2012 13:13

Անցած դարասկզբին թաթերից, լազերից, հայերից, Կովկասի թաթարներից հորինված Ադրբեջան պետությանը Լենին-Ստալին Կրեմլի նավթային ընչաքաղցության շորշոփներում կցվեց նաեւ Հյուսիսային Արցախը, որի բնակչությունը տեղի հայատյաց իշխանությունների դաժան ճնշման տակ աստիճանաբար մաղվեց՝ հայրենի եզերքը թողնելով բռնակալ ազերիներին: Այս մասին է պատմում բնիկ հյուսիսային արցախցի, մոսկվաբնակ իրավաբան Սիմոն Ծատուրյանի «Լէմս. վերադարձ» վեպը, որը ռուսերեն տպագրվել է Մոսկվայում, ապա այս օրերին հրատարակվել Երեւանում, Կարինե Մեսրոպյանի թարգմանությամբ եւ Լեւոն Անանյանի առաջաբանով ու խմբագրումով:

Վեպի թեման անդրադարձն է անցյալ դարի մեր պատմության համար շատ կարեւոր 90-ականներին նախորդած շրջանին՝ 80-ականներին, ապա հաջորդ շրջանին. Բաքու, Սումգայիթ, հայ-թուրքական հարաբերություններ, բախումներ, Արցախյան հերոսամարտ, արտագաղթ եւ ապա հետարտագաղթյան շրջանը եւ մեր ժողովրդի մի հատվածի՝ նորից աշխարհասփյուռ դառնալը: Այս հենքի վրա հեղինակը իր հերոսներին տանում է դեպի այն հայրենիքը՝ Հյուսիսային Արցախ՝ Լէմս, որն այլեւս կորուսյալ է, տանում է հիշատակների եւ հիշողությունների երկիրը՝ Շամխորի շրջան, որտեղ մանկության երկու ընկերներ որոշում են համարձակորեն անցնել հայ-ադրբեջանական սահմանը, հասնել իրենց նախնիների երկիր ծննդավայրը, հանդիպելու իրենց հիշատակներին, իրենց մանկությանը: Այսպիսով նրանք իրագործում են այս ծրագիրը, կարելի է ասել, բազում հոգնություններով ու զրկանքներով:

Գիրքը Մոսկվայից ժամանած հեղինակի մասնակցությամբ օրերս ներկայացվեց Գրողների միությունում:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031