Արարարտցի դպրոցական, 15-ամյա Գարիկը կարոտում է հորը: Նա հայրիկի մասին դպրոցական շարադրություն էր գրել, որը հուզել էր ուսուցիչներին: «Թող ոչ մեկի պապան Ռուսաստան չգնա»,- վերնագրել էր տղան:
Հայկական ընտանիքներում երեխաների մեծ մասը մեծանում են առանց հայրական խնամքի ու նվիրվածության: «Մեր օրերում շատ դժվար է երեխաներին մեծացնել, կրթել ու դաստիարակել առանց ամուսնու»,- ասում է 40-ամյա արարատցի Անահիտը: Նա պատմում է, որ ստիպված են եղել հարմարվել իրավիճակին, քանի որ այստեղի աշխատավարձը ապրելու համար պարզապես ծիծաղելի է:
Իսկ այդ հայրերից մեկը՝ Արարատ քաղաքի 45-ամյա մի բնակիչ, մեծ հույսեր կապելով արտերկրում առաջարկվող աշխատանքի հետ, տարիներ առաջ մի կերպ ճանապարհածախս է գտել ու մեկնել հարազատ քաղաքից: Նրա սպասելիքները չեն արդարացել ու խոստացված աշխատանքն այն չի եղել: Նրա կինը պատմում է, որ տուն գրեթե չէր զանգում: «Երեխաները սկսել էին մտածել, որ հայրը իրենց մասին արդեն մոռացեl է»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, մի քանի տարի անց, նա վերադարձել է տուն՝ մեծ դժվարությամբ գումար վաստակելով: Սակայն նրանք պարտքեր ունեին, որոնք ավելի են շատացել: