Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի վաճառքից տուժածների հույսը՝ 2016 թ. հունվարի 1-ն է

Հոկտեմբեր 06,2012 12:22

Եկմալյան փողոցին հարող տարածքի կառուցապատման ավարտի վերջնաժամկետը 2016 թ. հունվարի 1-ն է

Հոկտեմբերի 6-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը: Կառավարությունը լիազորել է քաղաքապետին որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

Կառավարության սեպտեմբերի 6-ին ընդունված այս որոշմամբ, նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ այդ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման:

Որոշմամբ սահմանվում է, որ նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը: Նրան են պատվիրակված նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2015 թ.-ի հունվարի 1-ն է:

Երևանի քաղաքապետը լիազորված է անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ, հետևյալ նվազագույն պայմաններով.

-կառուցապատման ավարտի ժամկետ սահմանել մինչև 2016 թ. հունվարի 1-ը,

-սահմանել կառուցապատման հարկայնությունը՝ 0.0 նիշից բարձր՝ 12-14 հարկ,

-տարածքը ձեռք բերողն ստանձնում է նաև տարածքի նախկին ձեռք բերողներ Գագիկ Պապոյանի և «Նարեկգրադ» ՍՊԸ-ի կողմից կադաստրային գրանցում ստացած՝ օտարման գործընթացի հետևանքով առաջացած և չկատարված հատուցման պարտավորությունները, ինչպես նաև նախնական առուվաճառքի պայմանագրերով գնորդների վճարած գումարները վերադարձելու պարտավորությունը` ՀՀ վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից որոշված իրավատերերի կազմով և չափերով,

-տարածքը ձեռք բերողը պարտավոր է շենքի կառուցման ավարտից հետո Երևան համայնքին սեփականության իրավունքով տրամադրել բնակելի տարածքներ` «Գապբնակշին» ՍՊԸ-ի կողմից կրկնակի վաճառքներից տուժած անձանց որպես օգնություն տրամադրելու համար:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031