Երևանի քաղաքապետարանի կոչին ընդառաջ՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցներ՝ ճարտարապետներ, կոնստրուկտորներ, նախահաշվողներ, այսօր աջակցել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ վաղ առավոտից մաքրման աշխատանքներ իրականացնելով հնավայրին հարող Նուբարաշեն խճուղու երկայնքով:
«Երևաննախագծի» աշխատակիցները խոստովանել են, որ առանձնակի պատրաստակամությամբ և հաճույքով են մասնակցել այս շաբաթօրյակին՝ կարևորելով Էրեբունի ամրոցի նշանակությունը Էրեբունի-Երևան տոնակատարությունից առաջ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան