Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում մոտ հարյուր մարդու մեղադրանք են առաջադրել Medicare-ի գործով. Նրանց թվում նաեւ հայ կա

Հոկտեմբեր 06,2012 10:55

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 91 անձի՝ բժշկական ապահովագրության Medicare ծրագրով մեքենայություններ իրականացնելու մեջ: ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքով, մեղադրյալները 2008-2012 թվականներին յուրացրել են մոտ 430 միլիոն դոլար:

91 մեղադրյալների մեծ մասը ձերբակալվել է, մյուսներին հետախուզում են: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝ 2 մարդ:

Խարդախության արդյունքում հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 430 միլիոն դոլար: Այդ գումարն իր մեջ ներառում է ավելի քան 230 միլիոն դոլար՝ տնային բուժսպասարկման, 100 միլիոն դոլար՝ հոգեբանական, 43 միլին դոլար՝ շտապ օգնության համար:: Լոս Անջելեսում ձերբակալված 16 անձինք մեղադրվում են 49 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

ՀԴԲ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների մեջ են Alpha Ambulance Inc ընկերության սեփականատերեր 55-ամյա Ալեքս Կապրին եւ Ալեքսեյ Մուրատովը, իսկ Վան Նայսի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ակլյանը  իրեն պատկանող ընկերության միջոցով յուրացրել է 900 հազար դոլար գումար:

 

NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031