Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը՝ «Ա1+»-ի մասին. «Այնքան համառ եւ ճիշտ պայքարեցին այդքան տարիներ»

Հոկտեմբեր 05,2012 22:28

«Չեմ կարող ասել, որ այս իշխանությունները նախորդ իշխանության մեղքերն են քավում՝ «Ա1+»-ի հաշվով: Ես հանձնաժողովի անդամ եմ: Հանձնաժողովում  ակտիվ մասնակցել ենք այդ քննարկումներին, եւ մեր դրական կարծիքն ենք ասել: Ողջունել ենք, որ «Ա1+»-ը արդեն շարունակելու է իր գործընթացը եւ ունենալու է որոշակի ժամանակ եթեր: Սա, կարծում եմ, հիմնաքար կհանդիսանա հետագայում ավելի շատ ժամերով եւ ավելի լավ եթեր հեռարձակելու: Իրենց համար նպաստավոր պայմաններ կառաջանան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ա1+»-ը եթերազրկելու մասին ՀՀԿ 2 պատգամավորների վերջին գնահատականների առնչությամբ այսպիսի տեսակետ հայտնեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ «Այստեղ  գուցե եւ կա սխալ կամ եղել է ոչ արդար մոտեցում, եւ այս իշխանություները այդ սխալն ուղղում են: Դա ընդամենը ողջունելի է: Հիմա փորձել ենթատեքստեր գտնել, իմ կարծիքով, դա երկրորդական է: Կարեւորը, որ «Ա1+»-ին հնարավորություն է տրվել»:

Մենք տեղեկացրինք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, երբ որոշում լինի «Ա1+»-ի վերադարձի համար, դա կլինի առաջընթաց, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ  գուցե այդպիսի գործընթացների համար մի քիչ ժամանակ է պետք: Եվ այդ  ժամանակը հօգուտ «Ա1+»-ի կլինի: Ես վստահ եմ,  որ հետագայում կգա ժամանակ, եւ այդ հնարավորությունը կլինի»:

Անդրադառնալով  «Ա1+»-ին 20 րոպե եթերաժամանակ տրամադրելուն` մեր հարցին՝ «Արմնյուզի» տրամադրած կապուղով «Ա1+»-ը հնարավորություն կունենա՞ ազատ տեղեկատվություն տալ, տիկին Բիշարյանը նշեց. «Այստեղ  մի քիչ ավելի մասնագիտական խնդիր է: Բայց ես կարծում եմ՝ այն րոպեները, որ տված է «Ա1+»-ին, որեւէ մեկը նրան չի կաշկանդելու, թե դուք այդ 20 րոպեում ինչի մասին եք խոսելու: Ես կարծում եմ, որ իրենք  իրենց դեմքը չեն էլ կորցնի: Այնքան համառ եւ ճիշտ պայքարեցին այդքան տարիներ, որ իրենք, վստահ եմ, իրենց դեմքը կպահեն»:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում նիստն ավարտվեց այն ժամանակ, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին հարց ուղղեց. «Պարոն Հարությունյան, կարծեմ մոտենում է ձեր պաշտոնավարման տրամաբանական ավարտը, դուք որ այսքան երկար ղեկավարել եք Հանրային հեռուստառադիոընկերության խորհորուդը, հեռանալուց առաջ ինքներդ ձեզ համար պարզե՞լ եք` արդյո՞ք արել եք հնարավորը` որակյալ եթեր ապահովելու համար, հատկապես, որ ձեր ղեկավարած կառույցն է միակը, որ սնվում է հարկատուների հաշվին եւ ամենից շատն է պատասխանատու հասարակությանը: Եվ ընդհանրապես, արդյո՞ք դուք հեռանալու եք հանգիստ խղճով»:

Այս հարցի պատասխանը պարոն Հարությունյանը հավանաբար կտա հաջորդ քառօրյային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031