Լրահոս
Օրվա լրահոսը

The Voice of Russia. «Իսրայելա-ադրբեջանական դաշինքի առեղծվածը»

Հոկտեմբեր 05,2012 20:33

«Դը վոյս օֆ Ռաշա» լրատվական գործակալությունը գրում է, որ Ադրբեջան-Իսրայել դաշնակցությունը շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ, չնայած երկու երկրների հարաբերությունները առեղծվածից դուրս չեն գալիս: Արաբ արմատականների և Իրանի դեմ ուղղված իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը միայն ներքին անվտանգության նպատակներին է ծառայում, և, ըստ թերթի, ուղղված չէ Հայաստանի դեմ:

Թերթի կարծիքով, հայ-իսրայելական հարաբերությունները փոքր-ինչ սառեցված են Հայաստանից հնչող դժգոհությունների հետևանքով: Իսկ Բաքվում որոշակի ատելություն կա արաբ արմատականների նկատմամբ, որոնք մարզում էին հայ ապստամբներին Լիբանանի ճամբարներում: Միաժամանակ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի, Քաթարի և այլ մուսուլմանական երկների հետ, որոնք «Մուսուլման եղբայրներ»-ի կողմն են: Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ ամենաանհանգիստն ու զգոնն են: Իրանում կա 20 միլիոն ադրբեջանցի, որոնք, ըստ Ադրբեջանի, զրկված են հիմնարար իրավունքներից: Բայց նույնիսկ այս բոլոր հանգամանքները չեն կարող բավար բացատրություն տալ Իսրայել-Ադրբեջան անսպասելի դաշինքին:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031