Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար՝ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Ավելի քան մեկ տասնյակ մանկավարժներ արժանացել են կառավարության ղեկավարի շնորհակալագրերին:
Ուսուցիչների մեծարման երեկոյի ընթացքում ամփոփվել են «Տարվա լավագույն…» ամենամյա հանրապետական մրցույթի արդյունքները:
«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթած Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարեթյանին և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նորա Սարգսյանին վարչապետ Սարգսյանը հանձնել է «Շեւրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ:
Մանրամասները կարդացեք այստեղ: