«Սովետսկի սպորտ» թերթը գրում է, որ շատերի համար Օռլանդո Դել Վալը անակնկալ պարտություն կրեց Վախթանգ Դարչինյանից, որը նրա առաջին պարտությունն էր: Դեռ ավելին հայ բռնցքամարտիկը մարտից անմիջապես հետո ասաց, որ Դել Վալը իր համար բարդ մրցակից չէր, և նա չէր կասկածում, որ հաղթելու է: Պուերտորիկացին ասել է, որ պարտությունը միայն ամրապնդեց իր մարտական ոգին. «Ես հիասթափված եմ պարտությունից, բայց ես գիտեմ, թե ինչ անել հետագայում: Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել և դառնալ աշխարհի չեմպիոն: Հիմա իմ մեջ ավելի մեծ ցանկություն կա, քան նախկինում էր», – Դել Վալի խոսքն է մեջբերում թերթը՝ հղում անելով «Բոքսինգ սին»-ին:
Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյան Օռլանդո Դել Վալ մենամարտը կայացել է սեպտեմբերի 29-ին: 10 ռաունդից բաղկացած մենամարտում Դարչինյանը հաղթեց 99-91, 99-91, 96-94 հաշվով:
Կարդացեք նաև