Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսուցչի տոնը Խնձորեսկում

Հոկտեմբեր 05,2012 19:49

Այսօր աշխարհի շուրջ 100 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում նշվում է Ուսուցչի  օրը: Այն առիթ է  հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում, առանձին դասասենյակներում եւ դահլիճ սրահներում միջոցառումներ կազմակերպելու համար: 73-ամյա Լարիսա Կիրակոսյանը կարոտով է հիշում իր դպրոցական տարիները. «Մեր ժամանակ այս տոնը մի շարք զգացմունքների միաձուլման համադրություն էր, կար մեծագույն հարգանք անգամ այն ուսուցիչների նկատմամբ, որոնց չէինք սիրում, բայց այդ օրը սիրով ու հուզառատությամբ էինք լցված նրանց նկատմամբ: Այսօր թոռնիկներիս հետաքրքրում է միայն ժամանակին հավաքվող գումարը տալ եւ վերջ: Ներքին կապ չկա. ամեն ինչ կարծես նյութականի վրա է հիմնված»,-ասում է նա:

Չնայած որ, մարզերում դեռ պահպանվել են ուսուցչի տոնը նշելու մի քանի սովորույթներ: Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի Գ.Սևունցի անվան դպրոցում տրամադրությունն այլ է: Այստեց երբեք էլ մեծ շուքով չեն նշել ուսուցչի տոնը, բայց ներքին կապը ուսուցիչ-աշակերտ միշտ էլ պարտավորեցնող ու պարտադրող է եղել: Դպրոցն ունի ընդամենը 353 աշակերտ, բայց երեխաներից շատերը հասցրել են մասնակցել մի շարք օլիմպիադաների եւ ձեռնունայն չվերադառնալ . «Վերջին ձեռքբերումներից մեկը եղել է  «Կենգուրու» միջազգային մրցույթին  Սերյոժա Փանդունցի հաղթանակը, վեհափառ հայրապետի և ՀՀ նախագահի հետ նրա հանդիպումն ու պարգևների արժանանալը»,-ասում է Դասղեկ Ալվարդ Բուդաղյանը: Ունենալով երկարամյա մանկավարժական աշխատանքային փորձ`նա  նշում է, որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվող հետեւողական աշխատանքն ի վերջո տալիս է իր պտուղները,  իսկ բացառիկ օժտված երեխաներին էլ պետք է ի սկզբանե գտնել: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով` նպաստելով  ուսումնական գործընթացի ձեւավորմանն ու զարգացմանը, սակայն տարեցտարի շրջանավարտների թիվը պակասում է: Տնօրեն Վալյա Բալայանի խոսքով` աշակերտների թվաքանակի կրճատման պատճառը բնակչության հետ է կապված. «Վերջին տարիներին շատերը  հեռացան գյուղից բնակություն հաստատելով շրջկենտրոններում կամ առհասարակ Հայաստանից դուրս: Սա խնդիր է ոչ միայն դպրոցի աշակերտների թվաքանակի կրճատման, այլեւ տարածաշրջանի եւ ողջ հայության համար»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031