Հոկտեմբերի 5-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նիստում զինվորական դատախազ Ներսես Միսակյանը իր մեղադրական ճառում դատարանից պահանջել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին դատապարտել 14, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Սերգեյ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով: Զինվորական դատախազն իր մեղադրական ճառում հրաժարվել է Կարապետյանին առաջադրված հոդվածներից մեկից եւ նրա ազատազրկման ժամկետ պահանջել 5 հոդվածներով նախատեսված պատիժները մասամբ գումարելով: Երկու ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանի ճառը ճառը կլինի հոկտեմբերի 16-ին:
Նշենք, որ ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, նրանց պաշտպանը դատական նախորդ նիստերից մեկում պահանջում էր կարճել քրեական գործը:
Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակի պատուհանից:րա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ