Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Ինձ ասել են, որ «Բաց նամակի» տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել»

Հոկտեմբեր 05,2012 17:48

Այսօր մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր հայ մարզիկներ բաց նամակով պատասխանել են հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին` մարզաշխարհի հասցեին արած «բացահայտ հեգնական եւ անհարգալից» արտահայտություններին: Aravot.am-ը պատգամավորին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը:

«Ինձ արդեն զանգել են ուրիշ լրագրողներ եւ ասել, որ մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ, երբ իրենց հարցրել են, տեղյակ չեն եղել այդ նամակից: Դա, իհարկե, մի քիչ տարօրինակ է: Եվ եթե նույնիսկ տեղյակ են այդ նամակից, հաստատ իմ ելույթը չեն լսել, որովհետեւ ես շատ հարգալից վերաբերմունքով եմ իմ հարցն ուղղել կառավարությանը, հարգալից եմ խոսել մարզաշխարհի մասին: Փառք ու պատիվ այն մարզիկներին, ովքեր մեդալներ են շահել: Խոսքն ուրիշ բանի մասին է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ երբ արդյունքներ են լինում մեծ միջոցառումներում, ինչպես, ասենք, օլիմպիական խաղերն է, դրանից հետո պատկան մարմինները գնահատական են տալիս: Դա կառավարությունն է, օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիաները եւ այլն: Ես ուղղակի հարց ուղղեցի կառավարությանը` ո՞րն է գնահատականը: Պատասխան հնչեց, որ գնահատականը բավարար է, որի հետ ես անձամբ համաձայն չեմ եւ իմ կարծիքը ասել եմ», – ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Հարցին, թե Լենին պապիկի թաղման մասին անեկդոտը վիրավորանք չէ՞ր, պատգամավորը պատասխանեց. «Դա կապ չունի խնդրի հետ: Ես ուղղակի արձագանքեցի նախարարի պատասխանին, որովհետեւ նախարարը պնդեց, որ առաջընթաց կա: Ես, որպես պատգամավոր, որպես սպորտի մեծ երկրպագու, համաձայն չեմ եւ դա իմ կարծիքն է: Մարզաշխարհի մասին անհարգալից վերաբերմունք կամ որեւէ նման բան չի եղել: Ովքեր իմ ելույթը դիտեն, իհարկե` եթե դիտեն, դա կտեսնեն: Ես ուղղակի վստահ եմ. այն մարդիկ, ովքեր նույնիսկ եթե ստորագրել են, իսկապես իմ ելույթը չեն տեսել: Հակառակ դեպքում այդպիսի բան չէին գրի: Եվ քանի որ զանգել եք, առիթից օգտվելով իմ մեծ հարգանքն ու ակնածանքն եմ արտահայտում հատկապես պարոնայք Ալբերտ Ազարյանի եւ Ռոբերտ Էմմիյանի նկատմամբ: Հարգում եմ եւ փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին, ովքեր մեդալներ են բերում մեր երկրի համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031