Բժիշկ Ջեք Գևորգյանի ժառանգության կազմակերպության և Բոսթոնի քաղաքամերձ թանգարանի միջև վեճ է ծագել՝ Գևորգյանի 17 ինքնասպան փաստաբանների նկարների սեփականության իրավունքի համար: Գրում է «Դետրոյթ ֆրի փրես» թերթը:
Գևորգյանի ժառանգության կազմակերպության կատարածու Մայեր Մորգանրոթը «Դը Դետրոյթ նյուզ» թերթին ասել է, որ Ուոթըրթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական գրադարանը իր մոտ կպահի նկարներից 4-ը, իսկ 13-ը կվերադարձվի Գեւորգյանի ժառանգության կազմակերպությանը:
«Դետրոյթ ֆրի փրես»-ը հայտնում է, որ թանգարանը հայցով դիմել է Մասաչուսեթս նահանգի դատարան՝ իր սեփականության իրավունքը հաստատելու համար՝ պնդելով, որ Գևորգյանը նկարները թանգարանին է նվիրաբերել 1999թ.: Ժառանգության կազմակերպությունն ասում է, որ նկարները տրամադրվել էին թանգարանին այնտեղ ցուցադրվելու և հետագա պահպանման համար:
Ջեք Գևորգյանը մահացել է 2011թ., 83 տարեկան հասակում: