Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողին մեղավոր ճանաչեցին. նա պնդում է, որ իրեն ծեծել է դատախազը

Հոկտեմբեր 05,2012 17:34

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Ռեգնում գործակալության երևանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստ, որի ընթացքում դատախազը մեղադրանք է առաջադրել:

Ինչպես հաղորդում է Regnum-ը, հաշվի առնելով, որ Գրդզելյանը նախկինում դատվածություն չունի և նրա խնամքի տակ երեխաներ կան՝ դատախազը միջնորդել է քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով Գրդզելյանին մեղավոր ճանաչել և բռնագրավել 150000 դրամ տուգանք:

Մեղադրողը նման մեղադրանք է առաջադրել նաև դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանիկյանի դեմ՝ պահանջելով 100.000 դրամ:

Իր մեղադրական ճառում դատախազը ասել է, որ մի կողմը՝ Գրդզելյանը, իր մայրը և կինը ստում են՝ փորձելով վարկաբեկել իրեն: Նա ասել է, որ արժանահավատ է համարում դեպքի մասին Մեսրոպ Մանրիկյանի, նրա քույրերի և հարևանի պատմածը:

Գրդզելյանն ասել է, որ իրականում ստում են Մանրիկյանն ու դատախազ Հարություն Հարությունյանը, ով ինքն էլ չի հավատում Մանրիկյանի ասածներին:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին, որի ընթացքում ամփոփիչ ճառեր կասեն մեղադրյալները:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Ռուբեն Գրդզելյանը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում, ինչպես հետագայում է պարզվել, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:

Գրդզելյանի խոսքով` միջադեպը սկսվել է Մանրիկյանի սուր արձագանքից երեխաների պահվածքի վրա, որոնք մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:

Դա դուր չի եկել դատախազին, ով լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ և հարվածել է վերջինիս: Պատասխան ստանալով` Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա և ծեծի ենթարկել:

epress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031