Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Արա Տեր-Գրիգորյանը օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ լուրերի, պարոն Տեր-Գրիգորյանի հեռանալը անմիջական կապ ուներ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս տեղի ունեցած հայտնի խորհրդակցության հետ: Նախագահի վերահսկողական ծառայությունը առողջապահական ոլորտում էլ էր «ատկատների» հոտ առել:
Այսօր 100 օրվա առիթով ասուլիս հրավիրած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից լրագրողները պահանջեցին հրապարակել Արա Տեր-Գրիգորյանի հեռանալու պատճառը` ակնարկելով գուցե պարոն Տեր-Գրիգորյանն էլ է մասնակցել այդ «ատկատներին»: Նախարարը հերքելով այս լուրերը ասաց, որ չի բացառվում պարոն Արա Տեր-Գրիգորյանին հետ բերի, եթե նրա համար նախարարությունում մի հարմար գործ լինի:
Դերենիկ Դումանյանի պատասխանը` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ