Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրապետյանը պետք է դատարանում ընդունի իր մեղքը»

Հոկտեմբեր 05,2012 16:44

Այն, որ Ռուբեն Հայրապետյանն այլեւս պատգամավոր չէ, բավարար պայման չէ` «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամների համար` դադարեցնելու իրենց պայքարը:

«Հայրապետյանի` ԱԺ պատգամավորությունից հրաժարվելը մեր պահանջներից մեկն է, ոչ շատ կարեւոր պահանջներից մեկը: Հրաժարվելով պատգամավորությունից՝ նա փաստացի ընդունեց իր մեղավորությունը հունիսի 17-ին կատարվածի մեջ: Բայց իր մեղքը լիովին ընդունած կհամարենք, երբ դատարանում կընդունի իր մեղքը», – «Ա1+»-ի նետ զրույցում ասաց շարժման համանախաձեռնող Դավիթ Սանասարյանը:

Նա վստահ է որ Ռուբեն Հայրապետյանը մանդատից չէր հրաժարվի, եթե «Հարսնաքարի» սպանության գործը հասարակական բողոքի ալիք չբարձրացներ:

«Ինչպես Մաշտոցի պուրակում, այնպես էլ այս դեպքում եւ մնացած գալիք բոլոր դեպքերում եթե չլինի հասարակական ճնշում, որեւէ արդյունք պետք չէ ակնկալել: Դրա համար ես ավելի շատ կարեւորում են այն գիտակցության արթնացումը մեր հայրենակիցների մեջ, որ, կապված կլինի բնապահպանական խնդիրների, մարդու իրավունքների թե ազգային հարցերի հետ, եթե կա հասարակական ճնշում, միանշանակ արդյունք լինելու է», – ասաց նա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել