Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտի հարցերը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Հոկտեմբեր 05,2012 16:37

Այսօր Օքսֆամը եւ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ) «Քվեարկենք փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում հրավիրել էին կլոր սեղան- քննարկում՝ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որն ուղղված էր առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ծրագրերի բացահայտմանը:

Քննարկման նպատակն էր ներկայացնել «Բարելավված առողջապահական համակարգ» եւ «Զարգացած գյուղատնտեսություն» առաջարկությունների փաթեթների շուրջ ԱԺ կուսակցությունների ամփոփ արձագանքները, ինչպես նաեւ քննարկել դրանց շուրջ համագործակցության հետագա հնարավորությունները:

Aravot.am-ի հետ զրույցում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ասաց. «Պատահական չէ, որ ծրագիրն իրականացվում է առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Դրանք մեր հետաքրքրության շրջանակներում էին: Եվ քանի որ 18 տարվա աշխատանքային փորձ ունենք Հայաստանում, շատ լավ գիտենք գյուղատնտեսության՝ գյուղական վայրերի եւ առողջապահության ոլորտի խնդիրները , մենք մոտ ենք կանգնած դրանց, դրա համար էլ որոշեցինք օգտագործել նախընտրական քարոզարշավները եւ կարողանալ հանդես գալ առաջարկությունների փաթեթով, որոնք վերաբերվում են այս երկու ոլորտներին»,-նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ ծրագրում ներգրավվել է նաեւ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, որը նախաձեռնվել է Օքսֆամի կողմից եւ ունի 10-ամյա պատմություն եւ որին ակտիվորեն մասնակցում է նաեւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը, որը նույնպես այս ցանցի անդամ է եւ Օքսֆամի գործընկեր կազմակերպություն:

«Մշակեցինք առաջարկությունները՝ քննարկելով դրանք, միաժամանակ աշխատելով Գյուղատնտեսական դաշինքի հետ, որը վերջերս է ստեղծվել՝ 2011 թվականին եւ իր մեջ ներառում է 11 կազմակերպություն, որոնք ակտիվ են գյուղատնտեսության ոլորտում, եւ ծրագրեր ունեն, եւ պրակտիկ գործունեություն են ծավալում: Արդյունքում՝ ձեւավորեցինք մեր առաջարկները, հանդիպեցինք առանձին պատգամավորների եւ կուսակցությունների հետ, եւ այդ փաթեթներն առաջարկեցինք իրենց: Այնուհետեւ հատուկ հարցաթերթիկներ ներկայացվեցին նրանց, որպեսզի իրենք լրացնեն եւ տեսնենք, թե որքանով են մեր առաջարկները ներառվում իրենց ծրագրերի մեջ»,-հավելեց Հակոբյանը, շարունակելով, որ
այսօրվա հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչ արձագանքներ են եղել: Հակոբյանի փոխանցմամբ՝ կա նաեւ ամփոփ զեկույց: Մնում է քննարկել հետագա համագործակցության մասին հարցերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031