ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց հնարավո՞ր է Հայաստանում էլ ընդդիմությունը առաջիկա նախագահական ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքի, ինչպես վերջերս Վրաստանում խորհրդարանական ընտրություններին եղավ: «Զուգահեռներ չէի տանի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որովհետեւ Վրաստանում քաղաքական կատեգորիան բացարձակ այլ է եւ Հայաստանի հետ համեմատելի չէ»:
Ըստ նրա ճիշտ չեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի միջեւ համեմատությունները. «Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն վաղվա նախագահի թեկնածուները, ինչպիսի պայքար կլինի թեկնածուների միջեւ , համեմատել Հայաստանի ու Վրաստանի քաղաքական սկզբունքները ճիշտ չէ »:
Իսկ ընդդիմությունը Հայաստանում ձայների մեծամասնություն չի հավաքում, որովհետեւ, ըստ պարոն Հակոբյանի, ժողովրդի հետ քիչ է շփվում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ