Լրահոս
Օրվա լրահոսը

Belarus Digest. «Լուկաշենկոն կորցրեց իր դաշնակցին»

Հոկտեմբեր 05,2012 16:27

«Բելառուս դայջեսթ» լրատվականը գրում է, որ այս շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոն կորցրեց իր ամենակարևոր դաշնակիցներից մեկին՝ Միխայիլ Սահակաշվիլիին, որը պարտվեց խորհրդարանական ընտրություններում ու կդառնա ընդդիմություն: Բելառուսի նախագահը իր հիացմունքն է արտահայտել Սահակաշվիլիի նկատմամբ, որը պատրաստ էր հրաժարվել իշխանությունից:

Ըստ լրատվականի, Սահակաշվիլին կարևոր օղակ էր Բելառուսի և Արևմուտքի միջև կապ հաստատելու համար: Իհարկե, Լուկաշենկոն հայտնի է ռուսական ինտեգրման գաղափարներով, մինչդեռ Սահակաշվիլին հետխորհրդային երկրներում արևմտյան քաղաքականության խորհրդանիշն էր: Առաջին հայացքից անհավանական է թվում այդ նախագահների միջև փոխհարաբերությունը: Սակայն նրանց համագործակցությունը իմաստային է ու շատ բան է ասում բելառուսյան ռեժիմի ու հետխորհրդային երկրների միջազգային հարաբերությունների նրբությունների մասին:

Լրատվականը հիշեցնում է, որ Սովետական Միության փլուզումից հետո Վրաստանը հեռու էր մնում ռուսական ինտեգրումից: Այդ տարիներին Բելառուսը ամբողջ տարածաշրջանից միայն Հայաստանի հետ էր լավ հարաբերություններ պահպանում: Բելառուսը ռուսամետ արտաքին քաղաքականություն էր վարում: Այն ժամանակ Թբիլիսին ոչինչ չուներ Բելառուսին առաջարկելու:

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031