Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին Բիշարյանին հիշեցնում է. «Իր վերադասին մեղադրեցին պետական դավաճանության մեջ» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 05,2012 15:49

Այսօր ի պաշտպանություն 2-6 տարով դատապարտված ՀԱԿ ակտիվիստների`կոնգրեսականները հերթական պիկետն էին կազմակերպել գլխավոր դատախազության մոտ:

Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գագիկ Պողոսյանի, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լուսանկարներով եւ «Նամուս չունեն» գրառմամբ ցուցապաստառով պիկետին մասնակցում էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում Հեղինե Բիշարյանի գնահատականը` ՀԱԿ ակտիվիստների արարքի մասին: Ըստ Գասպարիի. «Ոստիկանությունը դատախազության հետ միասին, շատ քաղաքական կազմակերպություններ, քաղաքացիներ, որ քննենք` կատարել են բազմաթիվ հանցագործություններ: Հարցն այն է, թե երբ պետք է այդքանը պատրվակ դարձնել` այլ նպատակների համար: Նույն Հեղինե Բիշարյանը հիշում է, որ իր վերադասին` կուսակցության վերադասին մեղադրեցին պետական դավաճանության մեջ` հանգամանքներից ելնելով: Իսկ նույնպես հանգամանքներից ելնելով` իրեն նշանակեցին Ազգային անվտանգության ոչ ավել, ոչ պակաս` պետական խորհրդի քարտուղար: Այնպես որ, հարցը միանշանակ է` ելնելով հանգամանքներից` յուրաքանչյուր հոգու, այդ թվում եւ ինձ հենց այստեղ կարելի է մեղադրել..չգիտեմ` փողերի լվացման մեջ: Կարծում եմ, ինքն էլ շատ լավ գիտի եւ դա ուղղակիորեն շրջանցում է»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031