Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը՝ ՀԱԿ ակտիվիստների մասին. «Որ մենք տեսանք ոստիկանության վրա ինչ էր կատարվում այդ բաժնում…»

Հոկտեմբեր 05,2012 15:33

Այսօր  ԱԺ-ում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի դատապարտումը: Դրա մեջ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում, որովհետեւ, ըստ մասնագետների, կատարված արարքին անհամապատասխան պատիժ է սահմանված: Բացի այդ, ՀԱԿ երիտասարդները մեղադրում էին ՕԵԿ երիտասարդական կառույցին, որ Ծաղկաձորում պայմանագիր են կնքել, պարտավորվել միմյանց աջակցել նման դեպքերում, սակայն իրենց խոստմանը տեր չեն կանգնել՝ ՀԱԿ-ի երիտասարդների նամակին տվել են բացասական պատասխան: Տիկին Բիշարյանը պատասխանեց. «Դա իրավապահ մարմինների գործն է: Թե ինչ են կատարել երիտասարդները, ես չգիտեմ նրանք ՀԱԿ-ի ակտիվիստներ են, քաղաքացիներ են, ովքեր են, իրավապահ մարմինների խնդիրն է եւ այդ դաշտում է այդ հարցով զբաղվելը: Մենք որ նայեցինք տարբեր էլեկտրոնային տարբերակներով, այնպիսի հարթակում, որ մենք տեսանք ոստիկանության վրա ինչ էր կատարվում այդ բաժնում…ի վերջո պետք չի, որ ինչ-որ մեկը մեզ այդ մասին ասեր: Մենք ուղղակի տեսանք, թե ինչպիսի վերաբերմունք կար իրավապահ մարմինների հետ կապված: Իսկ թե ՕԵԿ-ի երիտասարդները ինչ են խոսել այլ քաղաքական ուժի երիտասարդների հետ եւ  հետո ուսումնասիրելով գործը, որ այնտեղ գուցեեւ կա խնդիր,  դատավարությանը կա՛մ մասնակցել են, կա՛մ լսել են եւ հետեւություն են արել, եւ դրա արդյունքում որոշումն այլ է եղել՝ դա արդեն… Ցավում եմ, որ երիտասարդները ինչպիսի հարձակում են գործել ոստիկանության վրա, կարծում եմ, պետք է հարցնենք մեր երիտասարդական կառույցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031