«Անհամապատասխանության արվեստը» և «100 դոլարի գործարկումը» գրքերի հեղինակ, 33-ամյա Քրիս Գիլեյբեան 5 տարում ամբողջ աշխարհը շրջելու առաքելություն ունի և արդեն հասցրել է այցելել 189 երկիր: Վերջին երկիրը, որ ժամանել է, Հայաստանն է, գրում է «Դը նեյշնըլ» լրատվականը:
«Ես հասա Հայաստան: Ջերմաստիճանը հիանալի էր. ցուրտ էր քայլելու համար, բայց հինգ րոպե դանդաղ վազքից հետո ինձ հիանալի էի զգում: Անցնում էի արձանների ու ձեռքերը տաքացնող մարդկանց մոտով», – գրում է Քրիս Գիլեյբեան և նշում, որ երբ սկսել էր ճանապարհորդել, անհանգստանում էր, որ լեզուներ չգիտի. «Ամենակարևոր դասը, որ ստացա՝ չվախենալն է: Նույնիսկ եթե ընդհանուր լեզու չկա, մարդիկ, միևնույն է, կօգնեն քեզ»:
Կարդացեք նաև