«Լրագրություն եւ բիզնես. Որքանով է Հայաստանում կիրառելի միջազգային պրակտիկան» թեմայի շուրջ «Ռոյթերս» միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալության խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինսը նշեց, որ ֆինանսական լրագրության բնագավառում, պետք է հիշել 3 կարեւոր հանգամանք՝ ճշտապահություն, անկախ ու կողմնապահ լինել ամեն հարցում, խոսել արդար ու հավասարակշռված.
«Մենք իրավասու չենք գնահատել ֆինանսական լրագրությունը Հայաստանում, սակայն ցանկացած երկրում ֆինանսական լրագրողները դեմ են առնում նույն խնդիրներին: Այս ոլորտը ամենաշատ մրցակցային եւ արագ զարգացող ոլորտն է: Խնդիրն է մասնագիտանալ թեմայի մեջ եւ ինֆորմացիայի կույտից գտնել այն, ինչ պետք է: Տեխնիկայի զարգացման շնորհիվ ինֆորմացիան արագ փոխանցվում է, հիմա կարեւորը որակյալ գրելն է, պետք է լինել արդար վերլուծության մեջ, մենք խոսում ենք ցանկացած ընթերցողի համար»:
Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆրիկայի ֆինանսական շուկաների մասնագետ Նայջել Ստեֆենսոնի խոսքով վերջին 4 օրերի ընթացքում փորձել ենք մեր լրագրողներին տալ. «Ֆինանսական լրագրողները պետք է խորանան եւ ճիշտ ինֆորմացիա տան: Լրագրողը այնքանով է լավը, ինչքանով իր աղբյուրներն են լավը: Եթե տնտեսությունը զարգանա, այդ դեպքում ֆինանսական լրագրությունը կլինի հետաքրքիր եւ գրավիչ: Կարեւոր է արդար, ճշտապահ եւ անկողմնակալ լինելը: 7000 ուսանող 139 երկրներից այս կուրսի մասնակիցներն են եւ սա մեր հարաբերությունների վերջը չէ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ