«Գալֆ դեյլի նյուզ» թերթը հայտնում է, որ Բահրեյնի 21-րդ միջազգային երաժշտական փառատոնին, որն այսօր է ավարտվելու, ներկա էին աշխարհահռչակ երաժիշտներ վեց երկրներից՝ Հայաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Իսպանիայից, Թունիսից ու Սուդանից:
Թերթը գրում է, որ Հայաստանը ներկայացնում էր քանոնի թագուհի Հասմիկ Լելոյանը, որը ելույթ էր ունեցել երկուշաբթի օրը՝ նվագելով նորարակական երաժշտություն՝ ժողովրդական և դասական ստեղծագործությունների խառնուրդ: Լելոյանը հայտնի է՝ ավանդական ժողովրդական երաժշտությունը խառնելով բարդ դասական ստեղծագործությունների հետ, որը նոր հնչյուններ է ստեղծում իր ազգային լարային գործիքի համար:
Կարդացեք նաև
«Հայաստանում քանոնը շատ սիրված գործիք է, որովհետև շատ ծնողներ իրենց երեխաներին ուղարկում են քանոն նվագել սովորելու», – Լելոյանի խոսքն է փոխանցում թերթը, որը նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, – «Ոչ ոք այսպիսի ստեղծագործություններ չի նվագել (ինչպիսին նա նվագեց), որովհետև շատ բարդ է քանոնի վրա այսպիսի բան նվագելը»: