Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր երկրին սպառնացող մարտահրավերները դիմակայելու համար, նախեւառաջ հարկ է մեր տանը, մեր ներսում, մեր ներքին շինվածքը փոխենք»

Հոկտեմբեր 05,2012 13:49

Նենգ մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելու առիթով սփյուռքի նախարարության կոչը արտերկրի հայությանը՝ կարծես հիշեցում էր այդ գերատեսչության գոյության մասին։ Առանց այդ կոչի էլ, սփյուռքի հայությունը կատարել ու կատարելու է իր քաղաքացիական պարտքը Հայրենիքի հանդեպ, եւ այդ կոչից էլ առաջ, համայնքներն արդեն ոտքի վրա էին։ Բայց քանի դեռ այսպես, միշտ տեսնելու ենք չարիքի միախորհուրդ հետեւանքը, բուսական անտարբերությամբ վերաբերվելով այդ չարիքը ծնող պատճառներին, այսպիսի դժբախտություն միշտ եղել է ու կլինի։ Գուրգեն Մարգարյանի դեպքն առանձնահատուկ է ու զգացմունքների հորձանքն այնքան մեծ, որ պարկեշտ չէի համարի նույն հարթության վրա դիտարկել ասելիքս։ Բայց եւ չեմ կարող զսպել միտքս. որ արտաքին արգելքները քանդելու, մեր երկրին սպառնացող մարահրավերները դիմակայելու համար, նախեւառաջ հարկ է մեր տանը, մեր ներսում, մեր ներքին շինվածքը փոխենք։ Եվ սփյուռքի սրտին դիմելուց առաջ, գաղափարական, բարոյական ու իրավական հեղաշրջումը կատարենք նախ մեր սրտում՝ մեծ իդեալը սնող երկու հզոր երակների՝ արտերկրի ու հայրենաբնակ հայության պարտականության եւ իրավունքի հավասարության մասով։

Մինչդեռ, սփյուռքի հանդեպ հայրենի իշխանությունների չարչիական հոգեբանության պնդագլուխ համառությունը, ջորեպանի երեսով սփյուռքից միայն ակնկալիք ունենալու անմիտ հեգնանքը, անցել է չափի ճանաչողության բոլոր սահմաններն ու ահա քսան տարի մեռելի շապիկի պես մնում է նույնը՝ չի փոխվում։   Այդ ընթացքում փոխվել է սփյուռքը, սփյուռքահայը։ Ներկա սփյուռքի ահռելի հատվածը Հայաստանի բնիկ քաղաքացիներ են, ովքեր իրենց անձնագիրը չեն փոխել, գույք ու սեփականություն ունեն երկրում, ում ստացվածքը ճշմարիտ ջանքով հոսում է երկիր, ուր դեռ վերադարձի հույս են  պահում։ Եվ միայն այսպես, դեպքից դեպք հիշել սփյուռքը, երբ սուր հանգամանքներում համազգային աղետի դեմ միավորվելու, դիմակայելու կամ հանգանակելու խիստ կարիք կա, քաղաքական ու բարոյական հաշվարկի պետական անգրագիտություն է։ Ուրեմն, դեռ աշխարհը ձեր ստամոքսի մեծությունն ու արժեքն ունի, պարոնայք։

«Բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ», – կուսակցական տարածությունների տիեզերական ճամփորդ Գալուստ Սահակյանի կարծիքն է թղթակցի հարցին։ «Առանց տարրական բարոյականության չեն կիրառվի օրենքները, չեն զարգանա գիտությունն ու մշակույթը»,– զգուշացնում է ռուսական ոգու անիմանալի առեղծվածները բացահայտող հսկան՝ Դմիտրի Լիխաչովը։

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ, ՊՐԱՀԱ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031