Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը խղճում է մշակույթի նախարարության աշխատակիցներին

Հոկտեմբեր 05,2012 13:39

Pan Armenian Photo

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին զարմացրել է ԱԳՆ-ի շենքի վաճառքի շուրջ ծագած աղմուկը: «Արտաքին գործերի նախարարությունը տեղափոխվում է ուրիշ տեղ, հո շենքը չի տեղափոխվում: Թող տեղափոխվի, ինչքան շուտ տեղափոխվի, այնքան՝ լավ: Ես կցանկանայի, որ բոլոր գերատեսչությունները վերանային քաղաքի կենտրոնից՝ դատարաններ, վարչություններ: Սա մայրաքաղաք է, կենտրոնը պետք է լինի մշակութային ու հարմար զբոսաշրջիկների համար: Արտաքին գործերի նախարարությունը, ցավոք, տեղափոխվում է մի քանի 100 մետր այն կողմ, կարծում եմ, որ այդ փողոցը ահավոր ծանրաբեռնված է լինելու:

Գործի առումով հաճախ եմ լինում մշակույթի նախարարությունում, ես խղճում եմ այդ մարդկանց, այնտեղ աշխատել հնարավոր չէ: Ամեն մի սենյակում 10-15 հոգի են նստած: Տարեք Հարավարեւմտյան թաղամաս, համ էլ նախարարները կտեսնեն, թե ինչ է կատարվում արվարձաններում» , – այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց պարոն Բաբայանը:

Նրա կարծիքով, քաղաքի հենց կենտրոնում պետք է լինեն հյուրանոցներ, պատկերասրահներ, թանգարաններ, բայց Երեւանը սխալ է կառուցված. «Մենք գավառական մտածողություն ունենք, սխալ ենք կառուցում մայրաքաղաքը: Այստեղ ենք կենտրոնացնում սուպերմարկետները, դրանք պետք է լինեն արվարձաններում: Ամբողջ Հայաստանն աչքաթող է արված, սա մայրաքաղաք չէ, անճոռնի քաղաք է, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության ուղիղ կեսը»:

Ասուլիսին մյուս մասնակցին՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին էլ հետաքրքրում է՝ նախատեսված հյուրանոցը արդյոք մատչելի՞ է լինելու տարբեր խավի զբոսաշրջիկների համար. «Մեր հյուրերը մի խավից չեն: Արդյոք զբոսաշրջիկի համար ընտրության հնարավորություն կլինի՞: Մեր երկիրն այդ ընտրության հնարավորությունը դեռ չի տալիս: Մի ուրիշ հարց էլ կա, ճի՞շտ է, որ երկրի սրտի՝ հրապարակին հարող շենքերի համարյա կեսը լինի հյուրանոց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031