Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Գլխավոր խնդիրը աշխատավարձն է»

Հոկտեմբեր 05,2012 13:35

«Ինչ է պակասում ուսուցչին, այն, ինչ որ հասարակությանն է պակասում, դպրոցը հատուկ կազմակերպություն է, ուսուցիչն էլ հատուկ աշխատող: Մանկավարժությունը գաղափարների ամբողջություն է՝ ուղղված երեխային: Եթե դու համակված չես այդ գաղափարով, ապա դու չես կարող դա փոխանցել, տարածել» ,- «Ինչ է պակասում այսօրվա դպրոցին եւ ուսուցչին» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա պնդմամբ վերջին երեք տարում ուսուցչի կենսամակարդակը անկում է ապրել աշխատավարձի քիչ լինելու պատճառով: Ուսուցիչը մտավորական գործունեությամբ է զբաղվում եւ դա չի կարող չազդել իր որակի վրա՝ աշխատավարձը գոնե պետք է կրկնապատկվի ու եռապատկվի: Խնդիրները հնչում են, կոչեր են, բայց երբեք չեն կազմակերպվում.

«Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալաիրի տնօրենն եմ եւ մենք ամենաբաց օրգանիզմն ենք ՀՀ-ում, մենք տարածում ենք մեր մանկավարժությունն ու հայացքները՝ կազմակերպություն ենք կոնկրետ խնդիրներով: Գլխավոր խնդիրը աշխատավարձն է, հետո կրթական միջավայրի եւ ուսուցչի անընդհատ սովորելու հարցը: Պետք է անընդհատ սովորես, որպեսզի հաստատես սովորեցնողի քո իրավունքը: Ջեռուցում, հիգիենա, բաց տարածք դրանք նույնպես կարեւոր են: Եթե շենքը չի ջեռուցվում, ուրեմն դա դպրոց չէ, դա մանկական հաստատություն չէ: Հիգիենայի բարենպաստ լինելու պատճառով երեխաները ավելի վստահ են իրենց բնական կարիքները հոգում: Շատերը դպրոցը պատկերացնում են աշխատանքային ուղղիչ գաղութների տեսքով , բայց ոչ ,պետք է ստեղծել մի մեծ միջավայր, որտեղ մարդիկ շփվում են»:

Բանախոսը համոզված է, որ կարեւոր խնդիր է ժամանակի եւ հայրենիքի հետ կապը: Արտագաղթի ձեւով է արտահայտվում հայրենագիտության պակասը: Հայրենիքը քարտեզով եւ առարկայով իմանալը չէ, այլ շոշափելով իմանալն է: Նրանք իրականացնում են կրթություն կյանքի համար եւ ունեն ուսուցիչների փայլուն խումբ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031