«Սիրիայում վիճակն անկայուն է, անընդհատ պայթյուններ են: Ծանր վիճակ է, եւ օր օրի ավելի է վատանում: Հայաստանում գտնվող սիրիացիները հայ համայնքի շատ քիչ տոկոս են կազմում: Բայց այստեղ իրենց շատ ապահով են զգում: Մարդիկ ինքնաթիռի տոմսի խնդիր ունեն, ուզում են գալ, բայց այն բավականին թանկ է, հնարավորություն չունեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիահայ համայնքի աջակցման կենտրոնի նախագահ Անի Զեյթունցյանը:
Զեյթունցյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել սիրիահայերին, բայց մարդիկ դեռ սննդամթերքի, ջրի էլեկտրականության եւ այլնի խնդիր ունեն:
Թուրքիայի ռմբակոծություններից հետո ստեղծված վիճակի մասին խոսելիս էլ Զեյթունցյանը նշեց, որ իրենց սկզբից էլ հայտնի է եղել, որ Թուրքիան միանալու է այդ գործընթացին. «Չնայած սա միջազգային խաղ է, փոքրիկ պետությունների հարց չէ: Այստեղ միայն Սիրիայի հարցը չէ, Միջին Արեւելքի խնդիր կա: Թուրքիան որպես միջնորդ առանձին չի կարող արդարացնել իրեն: Չգիտեմ, թե ինչու Թուրքիան միացավ այս ռմբակոծություններին, բայց երանի թե ամեն ինչ լավ ընթանա, քանի որ Սիրիան միշտ էլ խաղաղ քաղաքականություն վարող պետություն է եղել , բայց միշտ թիրախ հանդիսացել իր հարեւան պետությունների կողմից»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ