Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց դեղերի գծով պետգնումների ոլորտի երկրորդ փուլի ուսումնասիրության արդյունքները: Ըստ որի, բազմաթիվ բուժհաստատություններ դեղերը ձեռք են բերել առանց մրցույթներ հայտարարելու կամ մի քանի անգամ բարձր գներով, որով 1,5 միլիարդ դրամի վնաս են հասցրել պետական բյուջեին: Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, մրցույթներ չհայտարարելու գծով չեմպիոնը Շիրակի մարզն է, հետո Լոռին եւ Երեւանը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով՝ 134 բուժհաստատություններից 100-ը մրցույթ չի անցկացրել: Ըստ նախագահի, ուսումնասիրության ամբողջ փաթեթն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ