Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված գործարար կոնֆերանսի մասնակցող Սաիթ Բիները, որը ներկայացնում էր Վանի «Այսնիս» տուրիստական կազմակերպությունը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ Հայաստան հասնելու համար բավականին ժամանակ է ծախսել. «Մենք մեկ ժամանոց ճանապարհը 5 ժամում եկանք: Իսկ դա շատ վատ է: Շատ կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացման հարցերին լուծում տալը: Մենք եկել ենք այստեղ այլ նպատակով, բայց քննարկելու ենք նաեւ սահմանների բացման հարցը, որովհետեւ եթե կա կարճ ճանապարհ, ինչու երկարացնել այն»:
Սաիթ Բիները հոմոզված է, գործարարները կկարողանան ազդեցություն ունենալ սահմանների բացման հարցում: Նրա խոսքով. «Ճիշտ է մենք տարբեր հայացքներ ունենք, ես այստեղ եմ որպես քուրդ ժողովրդի ներկայացուցիչ, ոչ թե Թուրքիայի, բայց մեզ համար չկա հայ եւ թուրք թշնամական հասկացողությունը: Այստեղ փորձելու ենք հասնել նրան, որ իշխանությունները տեսնելով մեր համագործակցությունը, ջերմ հարաբերությունները մտածեն սահմանների բացման շուրջ»,-նշեց նա հավելելով, որ պատերազմական իրավիճակները բացասաբար են անդրադառնում Թուրքիայի գործարարների գործունեությանը, օրինակ
Սիրիայում ընթացող պատերազմները մեծ վնաս է հասցրել գործարարներին՝ «այժմ Սիրիայի հետ մեր բոլոր բիզնես կապերը կասեցված են հասկանալի պատճառներով»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ