Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Եթե կյանքը բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի»

Հոկտեմբեր 05,2012 13:01

Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն գնահատականին, որ կյանքը բումերանգ է եւ բոլոր իշխանությունների գործած մեղքերը հետ են վերադառնում: Ժամանակին այդպես են վարվել Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի հետ, իր հետ, Դավիթ Վարդանյանի կողոսկրերն են ջարդել: Նա պատասխանեց. «Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մասն է կազմել, եւ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Ես չէի ուզի հիշել այդ դեպքերը: Հաճույքով չեմ հիշում, թե ինչպես էին ծեծում Արա Սահակյանին եւ ԱԺ նախագահին: Չվերադառնանք այդ ոչ հաճելի օրերին, երբ առեւանգել էին ԱԺ նախագահին, նախագահի տեղակալին եւ ջարդելով դարպասները՝ ծեծուջարդ էին կազմակերպել պատգամավորների, փորձագետների նկատմամբ: Եկեք չհիշենք, էլի: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի: Դուք ոնց որ թե հասաք ձեր ուզածին: Ես ոնց որ թե չէի ուզում ընդդիմության կամ ինչ-որ պառլամենտի այս թեւի մեջ որեւէ սեպ խրել, որովհետեւ այնքան շքեղ վիճակում չենք, որ նաեւ Դաշնակցություն քննադատենք: Այսօր դա ճիշտ չէ: Եթե կուզեք իմանալ՝ «Ժառանգությունը» տակտիկայի առումով սխալ է գործում: Դրա համար ես չէի ուզի անդրադառնալ, ոչ թե ասելիք չունեմ: Ես ավելի անկեղծ եմ: Տեսե՞լ եք այս ամբողջ ընթացքում մենք «Ժառանգությանը», Դաշնակցությանը, «Բարգավաճին», մնացածներին քննադատենք, կպնենք: Կարծում եք չկա՞ ասելիք, կա: Բայց կրկնում եմ՝ տակտիկայի առումով այսօր այն վիճակը չի, որ իշխանության գցած սերմերը՝ օպոզիցիայում իրար բաժանելու, մենք կուլ տանք: Տակտիկայի առումով ես համարում եմ նման երեւույթները սխալ»:

Անդրադառնալով արտգործնախարարության շենքի վաճառքին՝ նա նշեց. «Հաջորդը կլինի Մատենադարանը, հաջորդը կլինի օպերայի շենքը: Այս մարդիկ ոչ մի արժեքային համակարգ չունեն: Դա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի, սեփական արժեքների նկատմամբ: Անգամ անհարմար եմ զգում: Ուզում եմ կոպիտ արտահայտվել: Քաղաքավարությունը թույլ չի տալիս»:

Լրագրողները հետաքրքրվեցին ՀԱԿ-ի այն նամակի պատասխանից՝ ուղղված Հովիկ Աբրահամյանին՝ կապված շքեղ ծառայողական մեքենաների հետ: Նա նշեց, որ պատասխան չունեն. «Ինչո՞ւ պետք է 40 հազար դոլարանոց մեքենա ԱԺ-ն ծախսի: Դրա փոխարեն կոմպյուտեր առեք: Այնպես չի, որ ասում ենք, հա մենք մարշրուտկայով գնանք: Չէ, մեզ մեքենա պետք է: Շքեղություն այս հիմնարկը իրեն չպետք է թույլ տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031