Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գրեր հայտարարության տեքստը, երեւի կգրեր վիզկապ կապած բառաչող կովերի մասին

Հոկտեմբեր 05,2012 12:41

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Ռռբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը երեւի ինքը չէ, որովհետեւ դա «Քոչարյանի բնավորությունը չի, նրա բառապաշարը չի»։

«ՉԻ»- Այս հարցում Գալուստ Սահակյանի կարծիքը պետք է շատ լուրջ ընդունել, մարդը երկար ժամանակ աշխատել է դպրոցում եւ լավ գիտի, թե ինչպես պետք է տարբերել արտագրածն ինքնուրույն շարադրությունից։ Եվ իսկապես էլ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն գրեր հայտարարության տեքստը, երեւի կգրեր ոչ թե խորհրդարանի ինքնավարկաբեկման, այլ վիզկապ կապած բառաչող կովերի մասին, ովքեր չիմանալով, թե ինչն է խանգարում վատ պարողին՝ խորհրդարանում մաշում են իրենց մեջքից ներքեւ փափուկ տեղը ու չեն մտածում, որ հետագայում իրենց կլիզմա են անելու։ Ա՛յ դա կլիներ Քոչարյանի բնավորությանն ու բառապաշարին համապատասխանող տեքստ։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթների տեքստերն էլ կարծես ինքն անձամբ չի գրում։ Համենայն դեպս դրանցում խաղադրույքների ու ֆլեշ-ռոյալի մասին ոչ մի հիշատակում չկա:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031