Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի օր թուրքական իշխանությունները կհասկանան իրենց սեփական տնտեսական շահերի գերակայությունը եւ առանց նախապայմանների հարեւանություն կանեն». Արսեն Ղազարյան

Հոկտեմբեր 05,2012 12:37

Այսօր բացվեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսը, որին մասնակցում են հայ եւ թուրք գործարարներ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, գնահատելի է քանի որ թուրք գործարարների մոտ ստերեոտիպերի փոփոխությունն է նկատվում, նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ փակ սահմանների, դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում էլ է հնարավոր զարգացման հեռանկարներ, շուկաների պարագայում. «Մենք հավատում ենք, որ մի օր թուրքական իշխանությունները կհասկանան իրենց սեփական տնտեսական շահերի գերակայությունը եւ առանց նախապայմանների հարեւանություն կանեն մեզ հետ: Այժմ այն ապրանքատեսակները, որ մենք արտահանում ենք ուրիշ երկրներ, հաստատ իրենց պահանջարկը կունենան նաեւ Թուրքիայում: Կարեւոր չէ այդ ապրանքից Թուրքիան ունի թե, ոչ, միշտ էլ շուկան նոր ապրանքի, նոր համագործակցության կարիք է զգում: Այսօր խնդիրն այն է, որ 1993 թվականից ձեւավորված կարծարատիպը խանգարում է քաղաքական որոշում կայացնել նրանց իշխանությանը եւ խանգարում է նաեւ հասկանալ, որ Հայաստանը, որը թվում է թե փոքր շուկա է, բայց տարածաշրջանային լուրջ գործընկեր է, ինչն էլ փաստվում է այս կոնֆերանսին ներկա 50-ից ավելի թուրք գործընկերների ներկայությամբ»,-հավելեց Ղազարյանը, ավելացնելով, որ :

Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տարեկան շրջանառությունը տատանվում է $150 – 200 մլն սահմաններում, տարեկան $10-20 մլն-ի հայկական ապրանք է արտահանվում Թուրքիա` ոչ հայկական ծագման սերտիֆիկատով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031