Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պաժալըստը, ուրիշ հասցեով դիմիր»

Հոկտեմբեր 05,2012 12:31

«Եթե իմ հետեւից էլ դատախազը գա, նման խնդիրներ կան, պաժալըստը, ես պատրաստ եմ ասել իմ գործընկերներին կողմ քվեարկեք, ես գնամ, պաշտպանեմ իմ գոյությունը», հայտարարել է Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը։

«ՉԻ» – Դատախազն, իհարկե, Շմայսի հետեփց չի գնա. նրա կերպարը լիովին համապատասխանում է հանրապետականի բարոյական նկարագրին, ինքն էլ ժամանակ առ ժամանակ աջ ձեռքի ցուցամատը ծառայեցնում է պետականության կայացման գործին՝ սեղմելով քվեարկության համապատասխան կոճակը։ Խնդիրը, սակայն, սա չէ, այլ այն, որ Շմայսի կարծիքով՝ պատգամավորներն իր ասելով պիտի «կողմ» կամ «դեմ» քվեարկեն։ Փաստորեն, Շմայսը ակամայից փորձում է յուրացնել Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ նման բաները դժվարությամբ են ներվում։ Այնպես որ, եթե հանկարծ դատախազը նրա հետեւից գա խորհրդարան, նա պիտի դիմի Սերժ Սարգսյանին ու ասի «պաժալըստը, դեպուտատներիդ ասա կողմ քվեարկեն, գնամ գոյությունս պաշտպանեմ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031